ArmenianEnglishFrench
Գլխավոր
Մեր մասին
Փառատոներ
Ֆոտոարխիվ
Վիդեո ֆայլեր
Կապեր

Մեր մասին


ՀՀ Կրթության և գիտության նախարարության
Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի
«Խաչիկ Մարգարյան» ստուդիայի

«ԱՌԱՎՈՏ» պարային համույթի ստեղծագործական բնութագիրը

     ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Խաչիկ Մարգարյան» ստուդիայի «ԱՌԱՎՈՏ» պարային համույթը հիմնադրվել է 2000թ.:

     Կարճ ժամանակամիջոցում համույթը մասնակցել է ամենամյա «Պարատուն» ժողովրդական պարերի համահայկական փառատոների, Հանրապետական և քաղաքային բազմաթիվ միջոցառումների:
  • 2004թ. «ԱՌԱՎՈՏ» պարային համույթը մասնակցել է Չեխիայի Շումպերկ և Պիսեկ քաղաքներում կայացած երկու միջազգային փառատոների, արժանանալով պատվոգրերի և հանդիսատեսի բարձր գնահատականին, մենահամերգ Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաք` Վլադիկավկազում:
  • 2005թ. «ԱՌԱՎՈՏ» պարային համույթը մասնակցել է Ֆրանսիայում՝ (Էսպելետ), Իսպանիայում` (Իռուն) և Բելգիայում (Բրյուսել) կայացած միջազգային ֆոլկլորային փառատոների:
  • 2006թ. մասնակցել է Ֆրանսիայում (հանդես է եկել բարեգործական համերգներով Փարիզի և Սան-Ռաֆայելի հայկական ծերանոցներում՝) և Իսպանիայում(Լա Կարիդադ, Ռիբադեո, Լա Կարունիա, Լես- Պրեսես, Ռոնդա, Մուրսիա) կայացած միաջազգային ֆոլկլորային փառատոների: Ամենուր արժանացել է հանդիսատեսի և մասնագետների ջերմ գնահատանքին:
  • 2007թ. մասնակցել է Ֆրանսիայում /Էսպելետ/, Իսպանիայում /Գալդակաո/ և Իտալիայում /Տագլիակոզզո/ կայացած միջազգային ֆոլկլորային փառատոներին:
  • 2008թ. մասնակցել է Թուրքիայի Սիդե քաղաքում կայացած միջազգային ֆոլկլորային փառատոնին:
  • 2009թ. մասնակցել է Իտալիայում և Ավստրիայում կայացած միջազգային ֆոլկլորային փառատոներին:
     Համույթի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար` Զարուհի Խաչատրյան:
     Կենտրոնի տնօրեն` Սամվել Բալոյան:

-------------------------------------------------------------------------------------------

Հայկական ժողովրդական պարերի կարճ ներածություն

     Հայկական պարի արվեստը սերել է վաղընջական ժամանակներից և իր 2500 տարվա պատմությամբ համարվում է աշխարհի հնագույն արվեստներից մեկը: Այն իր մեջ պահպանել է հին հայկական ժողովրդական ծեսերն ու ավանդույթները, ազգագրական խաղերը, ֆոլկլոր պատկերները:

     Հայ աղջիկների պարերը շատ սահուն են և նրբագեղ, որտեղ գլխավոր պատկերները ստեղծվում են պարուհիների ճկուն ձեռքերի միջոցով: Իսկ տղաների պարերը ընդհակառակը շատ կրակոտ են ու վսեմ, և պարողների ոտքերի արագ և միասնական շարժումները ուշադրություն են գրավում:
    Պարերի գեղեցկությունը արտահայտվում է նաև ազգային գունագեղ հագուստներով և պարային շարժումների յուրօրինակությամբ:

     «Առավոտ» ժողովրդական պարային համույթի պարացանկը ընդգրկում է ոչ միայն Հայաստանի Հանրապետւթյան, այլև Պատմական Հայաստանի շրջանների ավելի քան 30 ժողովրդական և ավանդական պարեր և այն լավագույնս ներկայացնում է հայկական հին և ազգային պարերի արվեստը հանդիսատեսին` հնարավորություն տալով ծանոթանալու հայ ժողովրդի, նրա կենսակերպի, սովորույթների, ավանդույթների և ծեսերի հետ:

-------------------------------------------------------------------------------------------

Հայկական ազգային երաժշտական գործիքներ,
որոնք օգտագործվում են «ԱՌԱՎՈՏ» ժողովրդական պարային համույթի կողմից
  • Շվի - հովիվի եղեգնյա կամ փայտյա ավանդական ֆլեյտա, որը կատարելապես նվագում են հովվական երաժշտության մեջ:

  • Դուդուկ - Ոչ մի այլ երաժշտական գործիք չի կարող ներկայացնել հայ ժողովրդի հույզերը ինչպես դուդուկը: Սերելով հայոց պատմության վաղընջական ժամանակներից, դուդուկը իր 1500 ամյա պատմությամբ միանգամայն հայկական գործիք է համարվում: Դուդուկը փողային գործիք է, որը ծիրանի փայտից է ձեռքով պատրաստվում: Այն ինքնին սնամեջ շվի է, որը իր վերևի կողմում ունի մատների համար նախատեսված 8 անցք, և մեկը ներքևի մասում բթամատի համար: Դուդուկ պատրաստելու համար պահանջվում է հատուկ տեսակի զույգ եղեգ, այն լինում է 3 չափսի` տատանվելով 11-16 մատնաչափի սահմաններում: Դժվար է դուդուկ նվագելը և այն մշտապես նվագակցվում է երկրորդ «դամ դուդուկով»: Դուդուկը ունի մեղմ, գունագեղ հնչերանգ, անկրկնելի և եզակի ձայն: Հայերը այն իրենց հետ տարել են Միջին Արևելք և Կովկաս:

  • Զուռնա - զիլ ձայնով լեռների փողային գործիք, որը նվագում են հարսանեկան ծիսակատարությունների և ժողովրդական տոների ժամանակ:

  • Քանոն - Երեք լարանի ազգային գործիք, որը նվագում են ցուցամատերով:

  • Դհոլ - հարվածային գործիք է, երկթաղանթանի թմբուկ: Այն պատրաստվում է ընկուզենու փայտից, բաց կողմը ծածկված է այծի կամ հորթի կաշվով: Դհոլը նվագում են և ձեռքերով և փայտիկներով:


© 2010: Բոլոր իրավունքները պաշտպանված են: www.vardanyan.am